5 սեպտեմբերի 2013 - 11:20 AMT
2013թ. I-ին կիսամյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» կետերում գործարքների շրջանառության աճը կազմել է 37 %

2013թ. I-ին կիսամյակի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անկանխիկ սպասարկման կետերում իրականացված գործարքների շրջանառության աճը կազմել է 37 %, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

01.07.13 թ. դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում թողարկված վճարային քարտերի քանակը կազմել է 7698, որից VISA – 3787, MasterCard – 3903, ArCa -8: Ակտիվ քարտերի քանակը 01.07.13 թ. դրությամբ կազմել է 31 230, որից VISA – 20 750, MasterCard – 9 105, ArCa – 1 375,իսկ աշխատավարձային ծրագրերը`150: 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում Բանկի անկանխիկ սպասարկման կետերում իրականացված գործարքների շրջանառությունը կազմել է 1 872 757 հզ. ՀՀ դրամ, 2012 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ աճը կազմել է 37%:

Բանկը նախատեսում է մինչև 2013թ.տարեվերջ քարտերի թիվը հասցնել մինչև 40 000, քարտային շրջանառությունը` մինչև 70 000 մլն ՀՀ դրամ, իսկ աշխատավարձային ծրագրերը` մինչև 157: