22 մարտի 2006 - 14:15 AMT
ՀՀ սահմանների վերահսկողությանը ժամկետային զինծառայողների մասնակցությունը մինիմումի է հասցվում
Երեւանյան «Զվարթնոց» օդանավակայանի ռուս սահմանապահները շուտով մասամբ կփոխարինվեն հայ զինծառայողներով: Այդ մասին լրագրողներին հյատարարել է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արմեն Աբրահամյանը: Նրա խոսքերով, զինծառայողների մասնակցությունը սահմանների վերահսկողությանը հասցվում է մինիմումի. ժամկետային զինծառայողներին փոխարինում են պայմանագրայինները, ինչպես նաեւ այդ նպատակներով օգտագործում են ժամանակակից տեխնիկա: «Ռուս զինծառայողների փոխարինումը կկատարվի նոր ուսումնական կենտրոնում հայ սահմանապահների վերապատրաստությունից հետո, 1-2 ամսից»,- նշել է Ա. Աբրահամյանը: