23 մարտի 2006 - 15:34 AMT
Ապրիլի 1-20 Ա.Ս. Պուշկինի անվան թանգարանում կկայանա «Սուրբ Էջմիածնի մասունքները» խորագրով ցուցահանդես
Ապրիլի 1-20 Ա.Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում են «Սուրբ Էջմիածնի մասունքները» խորագրով ցուցահանդես, հայտնում է Muzeum.ru-ն: «Սուրբ Էջմիածնի մասունքները» ցուցահանդեսը Ա.Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում մտնում է Ռուսաստանում Հայաստանի տարվա բազմակողմանի մշակութային ծրագրի մեջ: Ցուցադրության մեջ նշանակալի տեղ է հատկացված մասնատուփերին: Նրանցում պահվել են Քրիստոնեկան եկեղեցու սրբությունները. Իրական խաչի , Նոյան տապանի, Սուրբ թուրի կտորներ, սրբերի մասունքներ:

Ա.Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը վաղուց ի վեր սերտ կապված է Հայաստանի մշակույթի եւ արվեստի հետ: Դեռ անցյալ դարի 50-ական թվականներին կազմակերպվել է Էրաբունի ուրարտական քաղաքի(մ.թ.ա. VII դար) հնագիտական էքսպեդիցիան, որը տեւեց ավելի քան 20 տարի: Պեղումների արդյունքում գտնվել են պալատական եւ տաճարային համալիրներ, ինչպես նաեւ տնտեսկան շինություններ եւ 23 սեպագիր արձանագրություն: Էրեբունի անվանումը, այլ արտասանությամբ Էրեվունի, պահպանվել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի անվան մեջ: Պեղումներից գտնված մի շարք նմուշներ հանձնվել են ԿՊԹ-ին, եւ այժմ ցուցադրվում են հնագույն քաղաքակրթությունների դահլիճում: