23 մարտի 2006 - 18:14 AMT
Ղարաբաղ. Հակամարտող կողմերի շահերը հաշվի են առնվում «ում բախտը ոնց կբերի»
ԵԱՀԿ դերը հակամարտության կարգավորման հարցում այնքան ինքնուրույն չէ, որքան դա թվում է Ադրբեջանին: Ժամանակակից քաղաքականության յուրահատկությունները գլոբալացման դարում այնպիսին են, որ համաշխարհային քաղաքկանության սկզբունքային հարցերի կարգավորման ժամանակ, իսկ Լեռնային Ղարաբղաի հակամարտությունը այդպիսինն է, որոշակի համաձայնության հասնում են ԵՄ-ում կամ ՄԱԿ-ում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ հայատարարել է 1992-1995 թթ. ԼՂՀ Բարձրագույն խորհրդի պաշտպանության եւ անվտագության մշտական հանձնաժողովի նախագահ, «Ավանդույթ» հասարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը: Նրա խոսքերով, համաձայնության մեծ մասամբ հասնում են այն մեծ տերությունների շահերի շարջանակներում, որոնք ֆինանսավորում են այդ կազմակերպությունների գործնեությունը, իսկ հակամարտող կողմերի շահերը հաշվի են առնվում «ում բախտը ոնց կբերի»: «Այդպես է եղել թե Յուգոսլավիայի բաժանման ժամանակ, դա կարելի է տեսնել նաթե' ալսօր Կոսովոյի հարցում, նաեւ որոշակի նրբերանգներով այդպես եղավ եւ լինում է Իրաքի հարցում: Այդ կապակցությամբ, ով պնդում է դա, խորհուրդ կտայի վերաընթերցել Կրիլովի հայտնի առակը, կամ հիշել հանրահաշվի` նույնքան հայտնի գումարելիների տեղերի փոփոխության մասին օրենքը»,- ընդգծեց Բալայանը: