8 օգոստոսի 2003 - 20:22 AMT
ԲԱՔՈՒՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնական Բաքուն դեմ չէ սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարին` Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բաքուն չի ընդունի «այդ հադիպումը ապարդյուն վիճաբանությունների վերածելը»: «Եթե որոշակի գաղափարներ լինեն, մենք պատրաստ ենք դրանք քննարկել», - ասել է նախարարը: