16 սեպտեմբերի 2013 - 17:18 AMT
ՌԴ և Վրաստանի հարաբերությունների կարգավորմանը նվիրված հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին

Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն սեպտեմբերի 19-ին կհանդիպի ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ: Հանդիպումը տեղի կունենա Պրահայում: Բանակցությունների հիմնական թեման կլինի երկխոսության առաջին փուլի արդյունքները, մուտքի արտոնագրերի ռեժիմը, տրանսպորտային կապերը, կանոնավոր ավիահաղորդակցությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Առաջին անգամ Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Գրիգորի Կարասինի հետ հանդիպել է 2012 թվականի դեկտեմբերին: Կայացել է 4 հանդիպում: Առաջին հանդիպումից հետո վրացական գինին ու «Բորժոմի» հանքային ջուրը վերադարձան ռուսական շուկա:

Photo: ria.ru