24 մարտի 2006 - 16:25 AMT
Արարատ լեռան վրա անհայտ օբյեկտի նոր պատկերները Նոյան Տապանի որոնումների կրակի վրա յուղ են ածում
Վերջերս արբանյակից ստացված Արարատ լեռան վրայի անհայտ գոյացուցյան կամ օբյեկտի նոր նկարները Նոյան Տապանի որոնումների կրակի վրա յուղ են ածում: Quick Bird արբանյակից ստացված նկարների վրա հստակ երեւում են նավի տեսք ունեցող 1015 ֆութ երկարությամբ օբյեկտի ուրվագծերը, հայտարարել է արբանյակային տվյալների վերծանման մասնագետ, ԱՄՆ ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի նախկին աշխատակից Փորշեր Թեյլորը, որը 13 տարի նվիրել է Նոյան Տապանի որոնմանը: Արարատի հյուսիս-արեւմտյան հատվածի պատկերներում, 15.300 ֆութ բարձրության վրա երեւում է մուգ, երկար օբյեկտ կամ լեռնային գոյացություն: Չնայած էնտուզիաստների ոգեւորությանը, շատերը այլ կարծիքի են արբանյակից ստացված պատկերների վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ պատկերների վրա երեում է բնական ֆենոմեն»,- հայտարարել է Բիլ Կրոուզը, որը երկու անգամ մասնակցել է արարատյան էքսպեդիցիաների:«Նկարների ուսումնասիրությունից հետո, ես այն եզրակացությանն եմ հանգել, որ դրանց վար երեում են բնական գոյացություններ», նշել նա, ավելացնելով. «Երբեք մի ասա երբեք»: