ԱՄՆ Դաշնային ռեզերվային ծառայությունը հերթական անգամ կյանքի չկոչեց շուկայի մասնակիցների սպասումները, որոնք ակնկալում էին, որ ակտիվների գնման ծրագիրը կավարտվի: Ավելին, հույս չմնաց, որ մոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել: Այս ամենի պատճառը երկրի տնտեսության վերականգնման անբավարար տեմպերն են, և մինչև Դաշնային ռեզերվը չստանա վերականգնման ծանրակշիռ ապացույցներ, հավանաբար, չի դադարեցնի ֆինանսական ներարկումները:
ԴՌԾ կանխատեսումները, թե մինչև 2016 թվականը տնտեսությունը դժվարություններ կունենա, լավատեսություն չեն ներշնչում շուկայի նույնիսկ ամենալավատես մասնակիցներին: Ցածր տոկոսադրույքի պահպանումը, անկասկած, կանդրադառնա երկրում ապրանքափոխանակման գործընթացների վրա, և ԴՌԾ-ն մտադիր չէ հրաժավել այդ քաղաքականությունից առաջիկա տարիներին: ԴՌԾ-ն անփոփոխ է թողնում պարտատոմսերի գնումն ու դրանով իսկ կանաչ լույս է վառում ամերիկյան արժույթի թուլացման համար:
Տեխնիկական տեսակետից Forex Club-ն ակնկալում է աճող միտման շարունակություն, որի նշանակետը 1,3600 է, գերադասում ենք գնել 1,3500-ից սկսած:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 19-ին իրականացվել է 3,800 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:
Սեպտեմբերի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.49 դրամ՝ սեպտեմբերի 18-ի համեմատ նվազելով 1,25 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 552.23 դրամ՝ ավելանալով 6.32 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: