ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է երկրի տնտեսության զարգացմանն ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը: Ընկերությունը հավասարապես կարևորում է նաև Հայաստանի և Սփյուռքի գործարարներ ներուժի համախմբումը:
Այդ տրամաբանության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինասական աջակցություն է ցուցաբերել «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի իրականացմանը: Երկօրյա ցուցահանդեսին մասնակցեցին ոչ միայն տեղի արտադրող և ներկրող, այլև միջազգային ընկերություններ, ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև սփյուռքահայ գործարարներ:
Ցուցահանդեսի մասնակից ընկերություններին հնարավորություն է ընձեռված ներկայացնել սեփական արտադրանքն ու ծառայությունները: «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունը փառատոնի գլխավոր գործընկերն է: