25 մարտի 2006 - 16:38 AMT
Երեւանում հերքում են լուրերն այն մասին, թե գազի գների բարձրացումը կփոխհատուցվի ռուսական զինամթերքի դիմաց ցածր գներով
ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Վ.Սողոմոնյանը, ասելով, թե Երեւանում զարմանքով են ընթերցել «Կոմերսանտ» թերթի այն հաղորդագրությունն, թե իբր որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից: Չեմ կարող դատել, թե ինչո՞ւ են հրապարակման հեղինակները հանդես եկել նման երեւակայական պնդումներով եւ հետո էլ հեռուն գնացող եզրակացություններ արել: Այսպես թե այնպես, «Կոմերսանտի» այսօրվա հրապա֊րակման այդ հատվածը չի համապատասխա֊նում իրականությանը», - ասել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը: