27 մարտի 2006 - 14:29 AMT
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները հայկական ԶՈՒ կողմից զինադադարի խախտման մասին ապատեղեկատվություն են
Սեյրան Շահսուվարյան. Հայկական կողմը արդեն հոգնել է հերքելուց ադրբեջանական կողմի հորինվածքները հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ըստ նրա, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները ապատեղեկատվություն են: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաղորդել էր, որ «Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 26-ին 15:15 մինչեւ 19:35-ը Ղազախի շրջանի Մազամլի գյուղի մոտի դիրքերից պարբերաբար գնդակոծել են հրաձգային զենքից դիմացը գտնվող Ադրբեջանի ԶՈՒ դիրքերը եւ Մազամլի գյուղը»: