27 մարտի 2006 - 15:46 AMT
Բաքու. Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մայիսին
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մայիսին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Ըստ նրա, ի տարբերություն նախագահների վերջին` Ռամբույեում կայացած հանդիպման, որի նախաձեռնողը Ֆրանսիան էր, Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումը կարող է կայանալ միջազգային որեւէ միջոցառման շրջանակներում, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: