27 մարտի 2006 - 16:24 AMT
Նովրուզ Մամեդովի արտահայտությունը Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին ենթադրություն է
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի մայիսին կայանալիք հանդիպման մասին, լոկ ենթադրություն է: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին հավաստի աղբյուրներից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հանդիպմանը չի որոշվել նույնիսկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը: Հիշեցնենք, որ այսօր Ն.Մամեդովը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մայիսին: Ի տարբերություն նախագահների վերջին` Ռամբույեում կայացած հանդիպման, որի նախաձեռնողը Ֆրանսիան էր, Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումը կարող է կայանալ միջազգային որեւէ միջոցառման շրջանակներում: