27 մարտի 2006 - 18:02 AMT
Դենիզ Բայկալ. Թուրքիայի իշխող կուսակցությունը նման է մասոնական օթյակի
Թուրքիայի իշխող կուսակցությունը նման է մասոնական օթյակի: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար, Թուրքիայի խորհրդարանի անդամ Դենիզ Բայկալը լրագրողների համար ճեպազրույցում: «Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) ավելի շատ մասոնական օթյակ է հիշեցնում: Կուսակցականները կարգավորում են իրենց հարաբերությունները մասոնների պես, նրանք յուրատիպ համերաշխություն ունեն, կուսակցական կանոնադրությունը հենվում է յուրահատուկ ներկուսակցական օրենքների վրա: Իշխող կուսակցության անդամները բաժանել են Թուրքիայի օրենքները երկու մասի` իրենց եւ այլոց համար: Նման քաղաքականությունը անխուսափելիորեն լուրջ հետեւանքներ կունենա»,-նշել է Բայկալը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: