25 սեպտեմբերի 2013 - 12:33 AMT
ՀԱԷԿ-ը կանգնեցվել է պլանային վերանորորգման և վերալիցքավորման համար

Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:

Ինչպես հայտնում է էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը, այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն ԱԷԿ շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը:

ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989 թ. կայանը փակվեց անվտանգության նկատառումներով, իսկ 1995 թ. ԱԷԿ 404 ՄՎտ երկրորդ բլոկը վերագործարկվեց:

Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար: