28 մարտի 2006 - 16:02 AMT
Լատինական Ամերիկայի հայերը նախաձեռնել են «America Forever !» կամպանիան
Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի նախաշեմին Հայկական միջազգային ցանցը (International Armenian Network - IAN) կամպանիա է սկսել` ուղղված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աջակցությանը: Ինչպես հաղորդել են PanARMENAIN.Net-ին IAN կոմիտեում, «Armenia Forever !»(Հայաստանը ընդմիշտ) կամպանիայի շրջանակներում նախատեսվում է ստորագրահավաք, որի արդյունքները հետագայում ուղարկվելու են Հայաստանի կառավարություն եւ հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաեւ ՄԱԿ: Կամպանիան անցկացվում է Լատինական Ամերիկայի եւ Իսպանիայի լատինախոս հայերի կայքում, որ ստեղծվել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ջանքերով,- www.ian.cc.