Երբ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ անկախության օրվա առթիվ եերկոյան Հանրապետության հրապարակում կազմակերպված Նունե Եսայանի համերգին կառավարության պահուստային ֆոնդից 54 691 400 դրամ (կամ 134 հազար 927 ԱՄՆ դոլար) է հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, PanARMENIAN.Net-ը որոշեց պարզել, թե այս տարիներին ով ու ինչ գումարի դիմաց է համաձայնել ելույթ ունենալ / ունեցել Հայաստանում: Զրուցեցինք հայաստանյան համերգների մի քանի կազմակերպիչների հետ, պարզեցինք, վերջին տարիներին Հայաստան այցելած երգիչները համաձայնել են ելույթ ունենալ մոտավորապես ներկայացված գումարների դիմաց.
Ջո Քոքեր՝ 200.000 ԱՄՆ դոլար
Պլասիդո Դոմինգո՝ 130.000 ԱՄՆ դոլար
Օկեան Էլզի՝ 20.000 ԱՄՆ դոլար
DDT՝ 45.000 ԱՄՆ դոլար
Գորան Բրեգովիչ՝ 55.000 ԱՄՆ դոլար
Deep Purple` 150.000 ԱՄՆ դոլար
Yanni՝ 170.000 ԱՄՆ դոլար
Իոսիֆ Կոբզոն՝ 25.000 ԱՄՆ դոլար
Ջորջ Բենսոն՝ 250.000 ԱՄՆ դոլար
Ինգրիդ՝ 15.000 ԱՄՆ դոլար
Լեոնիդ Ագուտին՝ 30.000 ԱՄՆ դոլար
Իսկ սա այն մարդիկ են, ովքեր թեև համաձայնել են ելույթ ունենալ Հայաստանում, բայց ինչ-ինչ պատճառներով չեն եկել.
Էրոս Ռամազոտի՝ 90.000 ԱՄՆ դոլար
Շադե՝ 500.000 ԱՄՆ դոլար
Ստինգ՝ 1 մլն ԱՄՆ դոլար
Roxette՝ 70.000 ԱՄՆ դոլար
Քրիս Րի՝ 60.000 ԱՄՆ դոլար
Դեմիս Ռուսոս՝ 50.000 ԱՄՆ դոլար
Էնրիկե Իգլեսիաս ՝ 250.000 ԱՄՆ դոլար
Զեմֆիրա՝ 35.000 ԱՄՆ դոլար
«Մաշինա վրեմենի»՝ 50.000 ԱՄՆ դոլար
Նիկոլայ Նոսկով՝ 20.000 ԱՄՆ դոլար
Գրիգորի Լեպս՝ 45.000 ԱՄՆ դոլար
Snoop Dogg՝ 160.000 ԱՄՆ դոլար
Խոսեցինք նաև մասնեգտների հետ, պարզեցինք, որ ըստ մոտավոր հաշվարկների,Նունե Եսայանի համերգի կազմակերպչական մասի վրա (որտեղ ներառվում է նաևամբողջ տեխնիկան, բեմը և այլ) ծախսվել է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես գրել էր Նունե Եսայանի համերգի գումարի չափը հրապարակած «ՓաստԻնֆո»-ն, ծախսը բյուջեյում ձևակերպվել էր իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Նաև նշվում էր, որ իբրև 54 691 400 դրամ գումարի շրջանակում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: