29 մարտի 2006 - 14:18 AMT
Էդմունդ Ստոյբեր. Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը սխալ է
Բավարիա հողի ղեկավար Էդմունդ Ստոյբերը հայտարարել է, որ դեմ հանդես կգա թուրքական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագործակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության հետ: «Մենք կարծում ենք, որ Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը սխալմունք է: Դա պայմանավորված է նրանով, որ մենք դեմ ենք թուրքական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագործակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության հետ»,-նշել է նա: ԵԺԿ խոսնակ Խավյեր Խիմենեսն իր հերթին հայտարարեց, որ այդ հարցը կքննարկվի մարտի 29-ին Հռոմում կայանալիք կուսակցության համագումարից հետո, հաղորդում է « Turkish Daily News»-ը: Նշենք, որ թուրքական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դիտորդի կարգավիճակ ունի Եվրախորհրդարանի Պահպանողական կուսակցության խմբակցությունում: