3 հոկտեմբերի 2013 - 10:51 AMT
Արտադրության ծավալների կրճատման պատճառով ձվի գնաճ է արձանագրվել

2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորված է մրգի և բանջարեղենի ապրանքային խմբում գների 7,3-2,2 տոկոս անկումով: 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 38.6%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 9.4% գնաճ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է ձվի 7.6-19.1% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.8%-ով:

Ձվի գնաճը պայմանավորված է արտադրության ծավալների նվազմամբ: Օգոստոսին արտադրվել է 45,7 մլն հատ ձու, ինչը 3,6 տոկոսով քիչ է, քան 2012 թվականի օգոստոսին:

Օգոստոսի 1-ին ձվի գինը միջինը եղել է 72 դրամ՝ նախորդ տարվա օգոստոսի 54 դրամի դիմաց: Ոնդ որում, մայրաքաղաքի որոշ խանութներում 1 հատ ձվի գինը հասնում է 80 դրամի:

Շուկայում գերիշխող դիրք են գրավում չորս թռչնաֆաբրիկաներ՝ «Արաքսը», «Երևանի թռչնաֆաբրիկան», «Լուսակերտի թռչնաֆաբրիկան», «Արզնիի թռչնաֆաբրիկան»: