Թուրքական դպրոցներում չեղյալ է հայտարարվել Աթաթուրքի սահմանծ Andımız երդումը, որից սկսվում էին դասերը: Երդման վերացումը նախատեսված է երկրի ժողովրդավարացման միջոցների փաթեթով, որի մասին անցած շաբաթ հայտարարեց երկրի վարչապետ Էրդողանը: Երդումը չեղյալ է հայտարարվել ըստ տարրական կրթության նախարարության: Հրամանը հրապարակվել է պաշտոնակնա տեղեկագրում, գրում է «Ռադիկալ» թերթը:
80 տարվա ընթացքում առաջին անգամ դասերը դպրոցներում սկսվել են առանց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սահմանած պարտադիր երդման:
Թուրքական ազգայնականների կարգախոսը դարձավ Աթաթուրքի «երջանիկ է նա, ով թուրք է» ասույթը, որը խորհրդանշում էր ազգի նույնականացման փոփոխությունը, որը մինչ այդ իրեն օսման էր կոչում: Այդ արտահայտությունն այժմ գրված է պատերին, հուշարձաններին, գովազդային վահանակներին և նույնիսկ սարերին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է հասարակության ժողովրդավարացման միջոցառումների փաթեթը, որն, ըստ նրա, կամրապնդի կայունությունը Թուրքիայում: