11 հոկտեմբերի 2013 - 17:00 AMT
Ամերիաբանկի նոր առաջարկը ՓՄՁ-ներին` որքան շուտ, այնքան շահավետ վարկավորում

Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ ՓՄՁ-ների վարկավորման նոր ու առանձնահատուկ առաջարկով: Մինչև տարեվերջ ՓՄՁ-ները վարկ ստանալու համար որքան արագ դիմեն Ամերիաբանկ, նրանց համար այնքան շահավետ կդառնա վարկավորումը:

Բանկն իր նոր վարկառուներին հնարավորություն է ընձեռում մինչև տարեվերջ վարկի դիմաց ընդհանրապես տոկոսագումար չվճարել և դեռ ավելին` օգտվել մի շարք առավելություններից: Վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումն իրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:

Վարկավորման ներկայացված առաջարկից օգտվելու դեպքում ՓՄՁ-ները հնարավորություն կունենան ստանալ վարկ 5մլն դրամից մինչև 80 մլն դրամի չափով:

Նշենք նաև, որ վարկի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում, ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր:

Ամերիաբանկի այս նոր առաջարկը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության զարգացմանը, նրանց մրցակցային առավելությունների մեծացմանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումայինբանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախբանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: