14 հոկտեմբերի 2013 - 13:37 AMT
Իրանի ԱԳՆ. Մենք թույլ չենք տա, որ նույնիսկ մեկ գրամ ուրան դուրս բերվի մեր երկրից

Իրանը թույլ չի տա, որ իր տարածքում հարստացված ուրանը դուրս բերվի երկրի սահմաններից դուրս: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը: Այդպիսով Թեհրանը մերժել է արևմտյան երկրների պահանջը, գրում է ВВС-ին:

Իրանի պետական ԶԼՄ-ները մեջբերել են փոխնախարար Աբբաս Արաքչիի խոսքը, որը հայտարարել է, որ «այդ նույթի դուրս բերումը երկրի սահմաններից մեզ համար վերջնագիծ է»: «Մենք թույլ չենք տա, որ նույնիսկ մի գրամը դուրս բերվի երկրից»,-ասել է Արաքչին: Նա ճշտել է, սակայն, որ Թեհրանը պատրաստ է բանակցել ուրանի հարստացման ձևի ու աստիճանի մասին: Այս հայտարարությունը հնչել է Իրանի ղեկավարության և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող խմբի հանդիպման շեմին, որը պետք է կայանա այս շաբաթ Ժնևում:

Բանակցությունները պետք է նման մակարդակի առաջին հանդիպումը դառնան Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանիի համար:

Արևմտյան բանախոսները պանաջել են Իրանից դադարեցնել ուրանի հարստացումն ու կրճատել նրա պաշարները մոտ 20 տոկոսով՝ մի մասը արտասահման արտահանելով: Նրանք պահանջել են նաև Իրանից փակել Ֆորդոյի օբյեկտը: ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Բանակցողների «վեցնյակը.՝ ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա ու Գերմանիա բանակցում է Իրանի հետ՝ չեզոքացնելու համար մտահոգությունը նրա միջուկային ծրագրի բնույթի մասին: