31 մարտի 2006 - 18:37 AMT
Իրանում հայկական ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է «սեւ արկղը»
«Փայամ» փոստային օդանավակայանի(Քարաջ) գործադիր տնօրեն Ահմադ Սանեին հաղորդել է, որ մարտի 29-ին Ան-12 քաղաքացիական ինքնաթիռի վթարի պատճառները հետաքննող խումբը ինքնաթիռի անկման վայրում հայտնաբերել է «սեւ արկղը», ինչպես նաեւ թռչունների դիակները, որոնց, ինչպես ենթադրվում էր, բախվել էր ինքնաթիռը: Սպասվում է, որ մարտի 31-ին այդտեղ կժամանի Իրանում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ ինքնաթիռի սեփականատեր հանդիսացող ընկերության ներկայացուցիչները: Նրանք վերջնական որոշում կընդունեն ինքնաթիռի ավերակների էվակուացիայի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին տեղական ժամանակով ժ. 16:50-ին Շարժայից Քարաջ չարտերային թռիչք իրականացնող ԱՆ-12 բեռնատար օդանավը, որը պատկանում է Հայաստանում գրանցված «Ֆենիքս» ընկերությանը, Քարաջից թռչելիս բախվում է թռչունների երամի հետ, որի պատճառով շարքից դուրս են գալիս օդանավի չորս շարժիչներից երեքը: Օդանավի անձնակազմին, որը բաղկացած է 12 հոգուց (11-ը ՀՀ քաղաքացիներ, մեկը` ուկրաինացի), հաջողվում է վթարային վայրէջք կատարել Քարաջի մոտակայքում: