14 հոկտեմբերի 2013 - 16:50 AMT
2013 թվականի էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակը ստացել են ԱՄՆ գիտնականները

2013 թվականի էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակը ստացել են ԱՄՆ գիտնականներ Յուջին Ֆաման, Լարս Պետեր Հանսենը և Ռոբերտ Շիլլերը: Նրանց հետազոտությունները թույլ են տալիս կանխատեսել բորսայական դրույքները երկարաժամկետ հեռանկարում, հայտնում է Նոբելյան կոմիտեն:

Յուջին Ֆաման գիտական աստիճան է ստացել Չիկագոյի համալսարանում 1964 թ.: Նա աշխատել է բորսայական գների տատանումների հետազոտության վրա, որոնք բարդ է կանխատեսել երկարաժամկետ հեռանկարում:

Ռոբերտ Շիլլերը ցույց է տվել, որ գների տատանումները բորսայում կապված են կորպորացիաների դիվիդենտների ծավալի հետ: Նոբելյան մրցանակը ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին, Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։ Մրցանակը կազմում է 1,3 միլիոն դոլար: Բոլոր մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում, բացառությամբ խաղաղության մրցանակի, որի հանձնման արարողությունն անցնում է Օսլոյում: