31 մարտի 2006 - 20:23 AMT
Ապրիլի 10-15 Երեւան կայցելի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրենը
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը ապրիլի 10-15 կայցելի Հայաստան, այսօր Երեւանում կայացած մամալո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Ջոն Դանիլովիչը մտադիր է Երեւանում քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մանրամասները եւ ծանոթանալ նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես, հանրապետություն կորպորացիայի գրասենյակի ստեղծման գործընթացին, որի բացումը ծրագրված է 2006 թվականի հունիսին: