1 ապրիլի 2006 - 18:08 AMT
Մայիսին կկայանա Արցախի ազգային-ազատագրական շարժման մասին առաջին ֆիլմի պրեմյերան
Մայիսին Երեւանում տեղի կունենա Արցախի ազգային-ազատագրական շարժման մասին «Չկրակված փամփուշտներ» առաջին ֆիլմի պրեմյերան: Ֆիլմի ռեժիսորն է Սամվել Թադեւոսյանը, արտադրանքը` «Արմենֆիլմ» կինոստուդիայի: Ֆիլմում օգտագործվել են բազմաթիվ փաստագրական կադրեր: Նշենք, որ «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, ԱՄՆ-ում` «Համահայկական մշակութային փառատոնի» շրջանակներում, Բեյրությում, Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի բոլոր քաղաքներում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: