Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.8մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:
2013թ-ի հոկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,263,518 ԱՄՆ դոլար 406.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,136,849 ԱՄՆ դոլար 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,910,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,220,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: