1 ապրիլի 2006 - 19:16 AMT
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի գերազանցի 70 դոլարը` 1000 խորանարդ մետրի համար
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի գերազանցի 70 դոլարը` 1000 խորանարդ մետրի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել MIKA Limited հայկական ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովը: «Դա հաստատ չէ, քանի որ բանակցությունները շարունակվում են, սակայն, որքան գիտեմ, գինը չի գերազանցի 70 դոլարը: Սակայն ընդհանուր գինը Հայաստանի սպառողների համար կլինի 100 դոլարից քիչ, ներառյալ ԱԱՀ-ն եւ տարանցման վարձը»,-ասել է նա: Ըստ նրա, գազի սակագների բարձրացումը խնդիրներ չի ստեղծի Հայաստանի համար, հակառակը` ավելի լավ պայմաններ կապահովի մեր հարեւանների համեմատությամբ: «Որքանով տեղյակ եմ, Հայաստանում գինն ավելի ընդունելի կլինի, քան Վրաստանում եւ Ադրբեջանում, քանի որ մեր ապրանքներն այսօր շատ ավելի մրցունակ են»,-նշել է MIKA Limited-ի նախագահը, հաղորդում է «Նովոստի Արմենիան»: Նշենք, որ ապրիլի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար 56 դոլարից կդառնա 110 դոլար` 1000 խորանարդ մետրի համար: