3 ապրիլի 2006 - 17:13 AMT
ԼՂՀ ՊՆ. Ղարաբաղյան կողմը չի խախտել հրադադարը
Ադրբեջանի պաշտպանության հաղորդագրությունը հրադադարի ռեժիմի խախտման մասին հերթական սուտն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ ՊՆ տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կողմը կրակ չի բացել ոչ Ֆիզուլու, ոչ էկ Ղազախի ուղղությամբ: «Ադրբեջանական կողմի հայտարարությունները ապատեղեկատվություն են»,-ընդգծել է գնդապետ Հասրաթյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ «ապրիլի 2-ին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի եւս մեկ զինծառայող»: