3 ապրիլի 2006 - 17:23 AMT
Հայաստանը կօժանդակի Իրանին իր հնարավորությունների սահմաններում
Հայաստանի կառավարությունը քննարկում է Իրանին օժանդակելու հարցը, մարտի 31-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այս նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանին փոխանցելով Անդրանիկ Մարգարյանի եւ նաեւ իր ցավակցությունները, միաժամանակ խնդրել է ճշտել, թե հատկապես ինչպիսի՞ աջակցության կարիք ունի Իրանը, ըստ որի ՀՀ կառավարությունը, իր հնարավորությունների սահմաններում, կտրամադրի ակնկալվող աջակցությունը: