3 ապրիլի 2006 - 19:11 AMT
Ա.Ազիմով. Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի ներկայիս դիրքորոշման պահպանումը «կախված է բանակցությունների արդյունավետությունից»
«Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ երկխոսւթյունը շարունակելու համար, սակայն հակառակ կողմը պետք է իմանա, որ Բաքվի ներկայիս դիրքորոշման պահպանումը «կախված է բանակցությունների արդյունավետությունից»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավար Արազ Ազիմովը: «Շարունակել երկխոսությունը ձեւականության կամ ինչ-որ մեկի նկրտումները հաշվի առնելով անիմաստ է»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարը` նշելով, որ «Բաքուն բազմիցս է արտահայտել իր այդ դիրքորոշումը», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: