3 ապրիլի 2006 - 19:58 AMT
Օտտավայում ցուցադրվել է «Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմը
Մարտի 31-ին Օտտավա համալսարանում, Օտտավայի Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ, ցուցադրվեց «Ցեղասպանությունն իմ մեջ» 50 րոպեանոց վավերագրական կինոնկարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ֆիլմի հեղինակն է մոնրեալցի երիտասարդ ռեժիսոր Արազ Արթինյանը: Ֆիլմը, որը ցուցադրվել է աշխարհի մի շարք երկրներում, պատմում է, թե ինչ ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունը վերապրածների երեք սերունդների վրա: Ֆիլմի ցուցադրումից հետո կազմակերպվեց հանդիպում հեղինակի հետ: