23 հոկտեմբերի 2013 - 13:50 AMT
Սիրիայի գծով եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ժնևում նոյեմբերի 5-ին

Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին եռակողմ հանդիպում կկազմակերպի Ռուսաստանի ու ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ Ժնևում նոյեմբերի 5-ին: Այդ մասին հայտնել է ԱՊԼ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, հանդիպումը կանցնի ԱԳ փոխնախարարների մակարդակով: Նրանք պետք է հող նախապատրաստեն Ժնևում միջազգային խորհրդաժողովի անցկացման համար Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ժնևի խորհրդաժողովը պետք է տեղի ունենար նոյեմբերի ավարտին: Խորհրդաժողովի անցկացման նախաձեռնողներն են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Հոկտեմբերի 13-ին Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարեց, որ մտադիր չէ մասնացել «Ժմև-2» բանակցություններին:

Սիրիայում զինյալ ընդդիմադիրները պայքարում են երկրի նախագահի դեմ իսլամիստների հետ միասին, հաճախ նրանց միջև բախումներ են լինում:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: