30 հոկտեմբերի 2013 - 13:08 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Երևանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երրորդ անձանց կողմից չարտոնված սարքերի միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին վերջերս բացահայտված միջամտության հետևանքով, ընկերության բաժանորդները Երևանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ՝ կապված շարժական հեռախոսակապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Ընկերությունը քայլեր է ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ: