5 ապրիլի 2006 - 14:40 AMT
ԵՄ. Չի կարելի արդեն փորձարկված մոդելը կիրառել մնացած բոլոր հակամարտությունների կարգավորման համար
Յուրաքանչյուր հակամարտություն իր առանձնահատկություններն ունի եւ Կոսովոյի կարգավորման պլանը չի կարող կիրառվել հետխորհրդային տարածքի բոլոր «սառեցված» հակամարտությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Չի կարելի կիրառել արդեն փորձարկված մոդելը մնացած բոլոր հակամարտությունների կարգավորման համար»,-նշել է նա: Ըստ Սեմնեբիի, ղարաբաղյան հակամարտությունը շատ յուրահատուկ է եւ նրա կարգավորումը պետք է հիմնված լինի բացառապես բանակցային գործընթացի վրա: «Հակամարտության կողմերը գտնվում են բանակցային գործընթացի վերջում եւ ես կարծում եմ, որ որոշում կկայացվի: Ինչ վերաբերում է այս կամ այն կողմի զիջումներին, ապա, ըստ իս, դրանք պետք է մշակվեն երկարատեւ եւ նուրբ բանակցությունների ընթացքուն»,-ընդգծել է Սեմնեբին: Նշենք, որ շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում փոխարինեց Հեյկի Տալվիտիեին 2006 թվականի մարտի 1-ին: