30 հոկտեմբերի 2013 - 17:03 AMT
Տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Հաջորդ շաբաթվա սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) կայցելեն Բաքու:

Այցի շրջանակում միջնորդները կքննարկեն ղարաբաղյան կարգավորման ընթացքն Ադրբեջանի պաշտոնյաների հետ, հայտնում է «Նովոստի-Ադրբեջան» գործակալությունը:

Հոկտեմբերի 21-22-ին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարճաժամկետ այցով եղավ Բաքվում ու Երևանում: