31 հոկտեմբերի 2013 - 14:47 AMT
Ջեյմս Ուորլիք. Կովկասին խաղաղություն ու բարգավաճում է հարկավոր

Վաշինգտոնը հուսով է, որ «նոր ջանքեր կգործադրվեն ու վստահություն կհաստատվի» ղարաբաղյան կարգավորման բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ նրա, իր աշխատանքի իմաստն «երկու երկրների ժողովուրդների ու կառավարությունների կողմից այնպիսի որոշման կայացումն է, որը տևական խաղաղություն կապահովի տարածաշրջանում»:

«Տարածաշրջանինծանոթությունսհաստատում է, որ մարդիկ կարգավորում են ուզում և գիտակցում են, որ կլինեն կորուստներ: Եթե հակամարտությունը կարգավորվի, վստահ եմ, դա բարգավաճում կբերի Կովկասին: Ուստի, մենք պետք է որոնենք ու այնպիսի ուղիներ գտնենք, որոնք թույլ կտան մարդկանց ու կառավարություններին հասնել այդ նպատակին»,-ասել է նա:

Տարածաշրջանում իրավիճակըվտանգավոր անվանելով՝ Ուորլիքը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սպառազինվել, թեև հակամարտությունը «հայելային հնարավորություններ» ունի, եթե երկու երկրների նախագահներն ընտրեն խաղաղ տարբերակն ու Մինսկի խմբի ձևաչափը: Հաշվի առնելով, որ այսօր միջնորդներն առաջին անգամ տևական ընդմիջումից հետո փորձում են բանակցությունների սեղանի մոտ նստեցնել երկու նախագահներին, «կողմերի վստահության մակարդակը կենսական նշանակություն է ստանում»,- նշել է նա:

«Հաջորդ շաբաթ մտադիր ենք այցելել տարածաշրջան ու հանդիպել երկու նախագահներին»,-ասել է ամերիկացի համանախագահը

Պատասխանելով հանդիպման վայրի ու ժամկետի մասին հարցին՝ դիվանագետն ասել է, որ «դա կախված կլինի նախագահներից»:

«Հուսով եմ, դա շուտ տեղի կունենա, բայց նրանցից է կախված»,-ասել է համանախագահը: «Հիմա հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են լայնածավալ բանակցությունների ու որոշման հասնելու համար: Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները սպասում են դրան»,- Ուորլիքի խոսքերն է փոխանցում թուրքական Turan գործակալությունը:

Ամերիկացի համանախագահն այժմ Բաքվում է: Ավելի ուշ նրան կմիանան Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը: Միջնորդները կայցելեն նաև Երևան: