31 հոկտեմբերի 2013 - 16:03 AMT
Խնայողությունների միջազգային օրը նշում են նաև Հայաստանում

1924 թվականի հոկտեմբերի 24-ին 29 երկրների խնայբանկերի ներկայացուցիչները հավաքվեցին Միլանում Խանյողական բանկերի առաջին միջազգային կոնգրեսի: Կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը որոշվեց «ի հիշատակ բոլոր երկրների խնայբանկերի առաջին հավաքի» ամեն տարի նշել որպես Խնայողությունների միջազգային օր: Իտալացի պրոֆեսոր Ռավիզան այդ օրը հռչակեց Խնայողության միջազգային օր: Սակայն, ըստ գաղափարախոսների, այդ օրը պետք է նվիրել ոչ միայն գումարների խնայողությանը, այլ նաև տնտեսմանը ավելի լայն իմաստով՝ ժամանակի, ուժերի խնայողությանը: 1989 թվականին Խնայողությունների միջազգային օրը պաշտոնապես ամրագրվեց ՄԱԿ-ի կողմից:

Երևանի կենտրոնում ՝ Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցային» հարող փոքրիկ հրապարակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Խնայողությունների միջազգային օրվան, որն անցկացվում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում: Կազմակերպիչներն են Կենտրոնական բանկը, Ֆինանսական համակարգի հաշտարարը, առևտրային բանկերը, որոնք հանդես են եկել իրենց տաղավարներով՝ առաջարկելով շահավետ պայմաններ խնայողությունները պահելու համար:

2013 թվականի հունիսի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ 478 բաժանմունքներով: Իրավաբանական, ֆիզիկական ավանդների, ինչպես նաև մասնավոր գործարարների ավանդների ընդհանուր ծավալը առևտրային բանկերում 2013 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 1 340,9 դրամ: