1 նոյեմբերի 2013 - 12:05 AMT
ԿԱՐԾԻՔ
Գնդապետ Ռուզինսկու «մոռացված» հարցազրույցն որպես հայկական ԶԼՄ-ների հայելի

Հոկտեմբերի 10-ին, այսինքն գրեթե մեկ ամիս առաջ, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եթե Ադրբեջանն որոշում կայացնի ուժային միջոցով վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը, ապա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է մասնակցել ռազմական հակամարտությանն ըստ ՌԴ պայմանագրային պարտավորությունների ՀԱՊԿ շրջանակներում»: Հայտարարությունն ինքնին արժանի է ուշադրության, եթե չլիներ ևս մեկ հանգամանք: Հիշեցնենք, որ հարցազրույցը հրապարակվել էր հոկտեմբերի 10-ին, բայց այն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները «զբաղված էին» Բիրյուլովոյի իրադարձություններով, ուստի չարձագանքեցին: Իսկ եթե չեն արձագանքել հարևան հանրապետությունում, բնականաբար, կլռեն նաև հայկական ԶԼՄ-ները՝ քանի դեռ հարևան երկրում չեն հայտնվում հրապարակումներ ղարաբաղյան հակամարտության մասին, հայկական մամուլը չգիտես ինչու լռում է: Բայց հենց որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին Ռուզինսկու խոսքերը, Երևանում անմիջապես սկսեցին արտատպել հին հարցազրույցը:

Փաստորեն, ոչ մի նոր բան գնդապետ Ռուզինսկին չի ասել, քանի որ վերջերս Երևանում գումարված ՀԱՊԿ Խորհուրի նիստում քննարկվել է նաև Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության դեպքում հենակետի մասնակցության հարցը: Բաքուն այդ մասին հիանալի գիտի: Գիտի նաև ինչ հրապարակեց ռազմակայանի հրամանատարը. Հայաստանի տարածքում տեղակայված է «Սմերչ» հրետանային համազարկային հրթիռային համակարգ: «Հայատանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտական կազմի առանձնահատկությունն է զենիթային հրթիռային դիվիզիոնի առկայությունը, որը հագեցած է С-300В ԶՀՀ-ով, զենիթահրթիռային դիվիզիոնը, որը զինված է ԲՈւԿ-Մ1-2 ԶՀՀ-ով, «Սմերչ» ռեակտիվ հրետանային համակարգն և ՄիԳ-29 մարտական ինքնաթիռներով հագեցած ավիաբազան»,- ասել է գնդապետը: Փաստորեն, Ռուսաստանը հաստատել է, որ ԼՂՀ-ն գտնվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում: Գնդապետ Ռուզինսկին ուղղակի չէր կարող նման բան ասել՝ համապատասխան հրահանգ չստանալով ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբից:

Այս պատմությունում հայկական ԶԼՄ-ներն երկու սխալ արեցին՝ զբաղվելով ներքին «հարցերի քննարկումներով», հիմնական շեշտը դնելով նրա վրա, թե որտեղ և ում հետ է հանգստանում այս կամ այն պատգամավորը, կամ ինչպես պատասխանեց վարչապետը «անհարմար» հարցին, նրանք հերթական անգամ նախաձեռնությունը քարոզչական պատերազմում հանձնեցին Բաքվին: Եվ երկրորդ սխալը, ավելի լուրջ՝ սկանդալային ու բացահայտ «դեղին» նյութերի որոնումն է համաշխարհային լրահոսում: Այդ քաղաքականությունում միանգամայն տեղավորվում է Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի անտեսումը: Մի շարք ԶԼՄ-ներում միայն չոր տեղեկություններ հայտնվեցին տրակտատի մասին, որն անմիջական առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց հավանաբար, դա չի հետաքրքրում «միջին ընթերցողին»:

Իսկապես, չէ՞ որ շատ ավելի հետաքրքիր է գրել թուրք կին պատգամավորների, որոնք խորհրդարան հիջաբներով են գնացել կամ հերթական «էլիտար» հարսանիքի ու կնունքի մասին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net