5 ապրիլի 2006 - 18:26 AMT
Ապրիլի 6-ին կանցկացվի Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծի ԵԱՀԿ ռադիոմոնիտորինգ
Ապրիլի 6-ին, ժամը 11:00-ին հայ-ադրբեջանական սահմանի Իջ-ան-Ղազախ հատվածում` Բերքաբեր գյուղի մոտ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում կանցկացվի շփման գծի ռադիոմոնիտորինգ: Այս անգամ Ա.Կասպրշիկը դիտարկմանը կմասնակցի Ադրբեջանի կողմից: