2 նոյեմբերի 2013 - 12:50 AMT
Ռամիս Յունուս. Չի լինի ոչ մի պատերազմ Ադրբեջանի ու Հայաստանի միջև

«Ես միշտ եմ ասել, մեկ անգամ էլ եմ ուզում ասել, որ ոչ մի պատերազմ Ադրբեջանի ու Հայաստանի միջև չի լինի: Դա միանշանակ է»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռամիս Յունուսը՝ մեկնաբանելով Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունն այն մասին, որ ռազմակայանը կարող է մասնակցել զինված հակամարտությանը ՀՀ կողմից ըստ Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների ՀԱՊԿ շրջանակում:

Ինչպես հայտնել է minval.az-ը, Յունուսը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կշարունակեն ժամանակ առ ժամանակ սպառնալ միմյանց, երբեմն փոխհրաձգություն կլինի շփման գծում, գերիներ վերցնել, հետո նրանց գաղափարական գրոհին: «Քաղաքական գործիչները բռունցքները կխփեն, ոտքերով կդոփեն՝ այդ ամենը կլինի և բազմիցս, իսկ իսկական պատերազմ չի լինի»,-ասել է նա:

Ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, «որն այդքան համառորեն առաջ է մղում Մոսկվան», իսկ Ադրբեջանը դեռևս դիմադրում է և ցանկանում է օգտագործել այդ պահը որպես հաղթաթուղթ Արևմուտքի հետ շփումներում:

«Ուստի ճնշումը Բաքվի հանդեպ կշարունակվի, այսինքն սադրանքները շփման գծում այդ գործընթացների հետ են կապված, իսկ այդ ռուս հրամանատարի հռետորաբանությանը հարկավոր է նայել Բաքվի հանդեպ Մոսկվայի ճնշման ներքո՝ ներառյալ նաև մեր միգրանտների հետ կապված ազգամիջյան խնդիրների վերջին ալիքը Ռուսաստանում: Այնպես որ, կարելի է ասել, որ սադրանքները կշարունակվեն, իսկ պատերազմ միանշանակ չի լինի: Երևանին դա ընդհանրապես պետք չէ, իսկ Բաքվի ռեժիմի համար Հեյդար Ալիևի Բիշքեկում ստորագրած խայտառակ համաձայնագրից հետո նույն այդ Բիշքեկի դեմ գնալը ինքնասպանություն է սեփական իշխանությունը պահելու առումով: Բաքվում դա հիանալի հասկանում են»,-ասել է քաղաքագետը:

Photo: musavat.com