Նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ադրբեջանի կառավարությունը մեկնարկ է տվել քաղաքացիական հանրության ու մեդիայի լայնածավալ հետապնդումներին, ասվում է Ազատության ու անվտանգության ինստիտուտի (IRES) նոյեմբերի 1-ին տարածած հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 31-ին Գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների քննչական վարչության ներկայացուցիչները խուզարկել են Ընտրությունների դիտարկման կենտրոնի ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի գրասենյակը, որոնք իշխանությունների ցասումն առաջացրեցին նախագահական ընտրությունների ժամանակ օրենքի խախտման մասին տեղեկություններ տարածելու համար:
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քննություն է սկսում «Կենտրոնի կողմից օրենքը խախտելու առնչությամբ»: ՈԿԿ գրասենյակում կատարված խուզարկությունը, որը զբաղվում է ընտրությունների դիտարկմամբ, վկայում է երկրում ճգնաժամի խորացման մասին մարդու իրավունքների ու քաղաքականության ոլորտում: «Դա բաց ուղերձ է կառավարության քննադատներին՝ մի միջամտեք հարցերին, որոնք կասկածի տակ են դնում ընտրությունների օրինականությունը»,-ասել է կազմակերպության տնօրեն Էմին Հուսեյնովը:
IRES-ը գտնում է, որ կառավարությունը հետապնդում է իր քննադատներին, որոնք ակտիվ են եղել ընտրությունների ժամանակ: «Ազադլիգ» թերթը կառավարական մակարդակով կոռուպցիայի և ընտրությունների զեղծարարության բացահայտման պատճառով, իշխանությունները վրեժ են լուծում նրանցից դատարանների միջոցով: Մի քանի օր առաջ կալանքի տակ դրվեց «Ազադլիգի» բանկային հաշվեհամարը:
Ինստիտուտը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հալածանքները, բոլորի համար ապահովելով խոսքի ազատություն: IRES-ը հիշեցնում է, որ մեկ տարի անց, ընտրություններից հետո, Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ներն ու իրավապաշտպանները հալածանքների են ենթարկվել ու ճնշման, աճել են քրեական հետապնդումները: IRES-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքները հարգելու ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և ՄԱԿ հորդորներն անտեսելու համար, գրում է «Թուրան» գործակալությունը: