4 նոյեմբերի 2013 - 17:32 AMT
Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ ներկայացուցիչները «չափից ավելի» դիվանագետ են. Ա. Կասպշիկը հրադադարի խախտումների մասին

«Ցավոք, հրադադարի մասին համաձայնագիրն երբեմն խախտվում է. երկու կողմերից տեղեկություններ եմ ստանումև փորձում ստուգել իրավիճակը»,-լրագրողներին ասել է Բաքվում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը՝ մեկնաբանելով հրադադարի խախտման դեպքերը:

Նա նշել է, որ իր մանդատի էությունը կողմերի միջև վստահության միջոցների հաստատումն է. «Բոլորը պետք է հասկանան իմ մանդատի էությունը, որը ոչ թե ուսումնասիրելն է, այլ տեղեկատվությունն ու վստահության միջոցները կողմերի միջև:Դրանք բազմիցս են օգնել լիցքաթափել իրավիճակն ու նվազեցնել լարվածությունը, ինչը նշանակում է ավելի քիչ զոհեր, ավելի քիչ տուժածներ, և դա աշխատանքիս գլխավոր նպատակներից է: Այդպիսին էլ կմնա»,-հայտարարել է Կասպշիկն APA գործակալությանը:

Հոկտեմբերի 17-ին, ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր էր հերթական մոնիտորինգն անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Բայց «պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հերթական դեկլարատիվ հայտարարությունն են տարածել՝ նշելով, որ «նման բացառիկ միջադեպերը, որոնք ափսոսանքի են արժանի, խախտում են անձնական ներկայացուցչի ու նրա թիմի աշխատանքը, ինչպես նաև 1994 թ. հրադադարի մասին համաձայնագիրը»:

Տավուշի մարզում Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Դեպքը տեղի է ունեցել այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):