6 ապրիլի 2006 - 16:20 AMT
Հայաստանը մտադիր է ակտիվացնել հարաբերությունները Դանիայի հետ
Այսօր Հայաստանի նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ուֆֆ Անդերսոն Բալսլեվը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի մտադրությունը ակտիվացնել հարաբերությունները Դանիայի հետ: Զրուցակիցները կարեւորել են համատեղ ծրագրերի իրականացումը ինչպես կոնկրետ ոլորտներում, այնպես էլ ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցության համատեքստում: Ռ.Քոչարյանը նշել է, որ ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններում առանցքային է մնում ակտիվ բարեփոխումների անցկացման հնարավորությունը սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում: ՀՀ ղեկավարը հավելել, է, որ Հայաստանի զարգացման հիմնական գրավականը որկական եւ հետեւողական բարեփոխումների անցկացումն է: