6 նոյեմբերի 2013 - 12:00 AMT
Թուրքիայում հրաժարվում են Խոջալուի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչել

Անկարա գավառի վարչակազմը հրաժարվել է Ղզիլջահամամում ադրբեջանական իշխանությունների ստեղծած թանգարանին «ցեղասպանության թանգարան» անվանումը տալ: Թանգարանը նվիրված է Խոջալուի իրադարձություններին:

Ղզիլջահամամի քաղաքապետարանը դիմել էր վարչակազմին, խնդրելով «Խոջալուի ցեղասպանության թանգարան» բացել զբոսայգում, սակայն կտրուկ մերժում է ստացել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու առումով՝ նշելով, որ «ցեղասպանություն» եզրույթը չի կարելի իրավաբանական իմաստով օգտագործել և դա կարող է դիվանագիտական խնդիրներ առաջացնել: Մերժում ստանալով, Ղզիլջահամամի քաղաքապետարանն որոշել է այլ կերպ անվանել թանգարանը, գրում է Hurriyet-ը: