6 ապրիլի 2006 - 19:47 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հարցով միջնորդների փոփոխության կարիք չկա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդների փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործանախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկա ձեւաչափը, որում ընդգրկված են տարածաշրջանին լավատեղյակ պետություններ, առավել օպտիմալ է: «Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հակամարտության կողմերի մոտ բավական վստահություն են վայելում: Ընդ որում, նրանց միջնորդական առաքելությունը ստիպում է հակամարտության կողմերին առավել պատասխանատվությամբ են վերաբերվել հարցի բանակցային կարգավորմանը»,- նկատել է Հայաստանի արտգործնախարարը:
Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ փոխզիջման ճանապարհը շատ բարդ է եւ կողմերից պահանջվում է քաղաքական կամք եւ պատրաստակամություն, ինչպես նաեւ քաղաքական պրագմատիեզմ: «Ինչ վերաբերում է Հայաստանին, որը շարունակում է ջանքեր գործադրել հարցի շուտափույթ կարգավորման համար, ապա վերջին երկու տարիների ընթացքում մենք բական ճկուն գտնվեցինք եւ համապատասխան մոտեցում ենք ակնկալում նաեւ հակառակ կողմից»,- ասել է Օսկանյանը: