Իրանն ու «վեցնյակը» կարողացել են Ժնևում կայացած բանակցություններում կարևորագույն հարցեր լուծել: Թեհրանը համաձայնվել է նվազեցնել ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս և հետաձգել պլուտոնիումով աշխատող ռեակտորի աշխատանքի մեկնարկն Արակում: Իրանը նաև խոստացել է չօգտագործել IR2 ցենտրիֆուգերը, որոնց օգնությամբ կարելի է արագ հարստացնել ուրանը:
Այն ամենն, ինչի մասին կողմերը պետք է պայմանավորվեն, գրանցվում է «ճանապարհային քարտեզում»՝ հատուկ մի փաստաթղթում, որը կես տարի կգործի: Ավելի ուշ դուրս կգա համաձայնության մյուս՝ վերջնական ու ավելի մանրամասն տեքստը: Սակայն Թեհրանն ու «վեցնյակը» դեռ չեն քննարկել բոլոր հարցերը, քննարկումները կշարունակվեն այսօր: Ինչպես նշում են դիտորդները, այդ հարցերն ամենաբարդն են ու ցավոտը երկու կողմերի համար: Թեհրանին հատկապես հետաքրքրում է կմեղմացվեն արդյոք պատժամիջոցները: Փարիզը բանակցություններում ամենակոշտ դիրքորոշումն է որդեգրել՝ պահանջելով Թեհրանից լրացուցիչ երաշխիքներ, որ Արակի ռեակտորը կփակվի:
Ավելին, Թեհրանը պնդում է, որ Իրանը մեղմացնի նավթի արտահանմանն ու բանկային գործողություններին վերաբերող պատժամիջոցները: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ հնարավոր էր դա համարում բանակցությունների ավարտական փուլում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նախօրեին բանակցություններին միացան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները: Ավելի ուշ Ժնև մեկնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ներկայացուցչական չինական պատվիրակությունը: Ակնկալվում է, որ այսօր բանակցությունները կավարտվեն վերջնական փաստաթղթի ստորագրմամբ: