7 ապրիլի 2006 - 17:52 AMT
Վ. Օսկանյանը եւ Ս. Լավրովը հանդես են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսության կողմից
Հայաստանի եւ Ռուսատսնի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանը եւ Սերգեյ Լավրովը, դիտարկելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, հանդես եկան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսության կողմից: Ռուսական կողմը հաստատեց, որ պատրաստ է շարունակել ակտիվ գործողությունները` ուղղված ղարաբաղյան հանգույցի լուծմանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ երկկողմանի հարաբերությունների շրջանակներում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցությունների ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային հարցերին: Նախարարաները հաստատել են միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության վերացմանն ուղղված համակարգված ջանքերի կարեւորությունը երկկողմանի եւ բազմակողմանի ձեւաչափերի շրջանակներում: