7 ապրիլի 2006 - 18:31 AMT
Սերգեյ Լավրովը գոհ է Վարդան Օսկանյանի հետ բանակցություններից
«Մենք լավ հարաբերությունների մեջ ենք առեւտրատնտեսական բնագավառում: Մենք գոհունակությամբ ենք նշել ռուսական գազի մատակարարման շարնակության հարցի կարգավորումը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, հարցը այնպիսի ճանապարհով է կարգավորվել, որը չի վնասի սպառողին: Ինչպես նշել է Ս. Լավրովը, ամենաբարձր գովասանքների են արժանի անցյալ տարի Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում անցկացված միջոցառումները եւ Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում այժմ անցկացվող միջոցառումները: «Ընդհանուր առմամբ ես, ինչպես միշտ, շատ գոհ եմ Վ. Օսկանյանի հետ հանդիպումից: Շնորհակալ եմ նրան այս բանակցությունների համար»,- նշել է Լավրովը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: