7 ապրիլի 2006 - 19:50 AMT
ԱՄՆ Կոնգրեսում կայացել է «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան
Կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կայացել է «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ են ունեցել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնեն եւ Ռաշ Հոլտը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարկարյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Շիֆին նախաձեռնության համար եւ բարձր գնահատեց կինոնկարի ռեժիսոր Էնդրյու Գոլդբերգի աշխատանքը: Ապրիլի 17-ին «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան PBS հեռուստաալիքով, հաղորդում է «Երկիր» թերթը: